ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ  Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել եւս երեք մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:




Լրահոս