Քաղբանտարկյալ չեն համարում, բայց կողմ է քվեարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Բարձրագույն դատական խորհրդի` արդեն ընտրված թեկնածուները, այդ թվում դեռ ՍԴ նախագահ հանդիսացող Գագիկ Հարությունյանը, խորհրդարանում քննարկումների ժամանակ խուսափեցին հստակ ասել` Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են, թե ոչ, սակայն իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն, որը միշտ հայտարարում է իրենց անդամների քաղբանտարկյալ լինելու մասին, երեկ կողմ քվեարկեց ԲԴԽ անդամների թեկնածությանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ԲԴԽ անդամների խուսափողական պատասխանը՝ ընդգծելով, թե իբր նրանք գործի նյութերին ծանոթ չեն եղել: «Կոնկրետ իմ պարագան շատ ակնհայտ է, եթե ասեն, որ չկա քաղաքական հետապնդում այն պարագայում, երբ կուսակցություն են փակում, երբ կուսակցության անդամին ձերբակալում են հայրենիքի դավաճանության մեղադրանքով, այդտեղ էլ կասկածանքի տեղ չի մնում», – նշեց նա: Իսկ թե ինչու այդ դեպքում նա կողմ քվեարկեց ԲԴԽ թեկնածուներին, դժվար է ասել:




Լրահոս