ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մշտապես դատական քաշքշուկների մեջ ընկնող պատգամավորն արագ քվեարկում է և փախչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ի Ազգային ժողովում տեղի ունեցան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունները, եւ քվեարկության արդյունքներով 5 թեկնածուները ընտրվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական քաշքշուկների մեջ հայտնված ԱԺ պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչու կողմ քվեարկեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամների, արդյո՞ք այս քայլով ցանկանում էին հետագայում ապահովագրել իրենց:

Նշենք, որ Գագիկ Հարությունյանին ընտրել էին 96 պատգամավոր, 2 պատգամավորներ են միայն դեմ եղել նրա թեկնածությանը: Երկրորդ տեղի համար թեկնածու Գեւորգ Դանիելյանին կողմ էր քվեարկել 90 պատգամավոր, դեմ` 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, մյուս թեկնածու Հայկ Հովհաննիսյանին կողմ քվեարկել էին 86 պատգամավոր, դեմ էին եղել 11, Սերգեյ Մեղրյանին կողմ քվեարկել է 87, դեմ` 10:

Եվ այսպես` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դատական քաշքշուկների մեջ է: Մասնավորապես պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները եւ տարբեր ընկերություններից գումար է պահանջում:

-Պարո՛ն Արսենյան, կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեցիք Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը:

-Բոլորին կողմ:

-Ինչո՞ւ:

-Այդպես է, մնացածը հետո:

-Արդյո՞ք կողմ քվեարկեցիք` հաշվի առնելով, որ Ձեզ պատկանող ընկերությունը դատական քաշքշուկի մեջ է եւ, առհասարակ, եթե հետագայում անձամբ հայտնվեք դատական պրոցեսներում, կկարողանաք Ձեզ ապահովագրել:

-Կարծում եմ, որ Ձեր հարցը կոռեկտ չէ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս