ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քեթրին Գրուպ»-ը կրկին դատի է տվել ՊԵԿ-ին. ինչ է մանրամասնում Միհրան Պողոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին Ազգային ժողովում տեղի ունեցան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունները, եւ քվեարկության արդյունքներով 5 թեկնածուները ընտրվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական քաշքշուկների մեջ հայտնված ԱԺ պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչու կողմ քվեարկեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամների, արդյո՞ք այս քայլով ցանկանում էին հետագայում ապահովագրել իրենց:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն երկրորդ անգամ է դատի տալիս ՊԵԿ-ին եւ պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեին անվավարեր ճանաչել ընկերության դեմ կայացրած վարչական ակտերը: Նշենք, որ երկու դատական հայցերով քննությունը ՀՀ վարչական դատարանում շարունակվում է:

-Պարո՛ն Պողոսյան, կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկեցիք:

-Չի կարելի ասել դրա մասին:

-Ինչո՞ւ:

-Գաղտնի է, դրա համար ընտրությունը փակ գաղտնի է արվել:

-Իսկ հնարավո՞ր է, որ կողմ քվեարկեցիք` հաշվի առնելով, որ Ձեր ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպը» դատական քաշքշուկի մեջ է, եւ հետագայում բարձրագույն դատական խորհրդին դիմեք, միջամտի, որ դատավորը հանկարծ մի բան այն չանի:

-Հնարավոր չէ, ես իմ լիազորությունները չեմ չարաշահում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս