«Կիկոսի մահը հեքիաթ է». ինչ կաներ Սամվել Բալասայանը, եթե ավագանու նիստի ժամանակ կոյուղաջուր բերեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննարկումները դեռեւս շարունակվում են, ինչպես հայտնի է` այս օրերին ՀՀ քննչական կոմիտեում ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով քննություն է ընթանում: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց` եթե Գյումրիում ավագանու անդամները կոյուղաջրով լի բանկան բերեին քաղաքապետարան եւ փորձեին դնել իր սեղանին, ապա ինչպե՞ս նա կվարվեր եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է գնահատում միջադեպը:

-Պարո՛ն Բալասանյան, Գյումրիում էլ բավականին շատ խնդրներ կան, եթե նման իրավիճակ ստեղծվի Գյումրիի ավագանի նիստում, ինչպե՞ս կվարվեիք Դուք:

-Այնպես հարց կտաք, ինչո՞ւ պետք է այդպիսի բան լինի:

-Գյումրիում խնդիրներ չկա՞ն, ի վերջո, Գյումրիի ավագանին` տեսնելով, որ Երեւանի ավագանին ինչպես է խնդիրը բարձրացնում, որի հետեւանքով հարցին թեկուզ ժամանակավոր լուծում է տրվում, իրենք էլ որոշեն նման ճանապարհով Ձեր ուշադրությունը հրավիրել Գյումրիում առկա խնդիրների վրա:

-Բայց ի՞նչի լինի, Կիկոսի մահը հեքիաթ է, մեզ համար հրաշք հեքիաթ է, այսինքն` հլը դեռ բան չի եղել, բայց ինչի պետք է լինի, թող չլինի:

-Հիմա եկեք` չբացառեք, ու Դուք հայտնվում եք նման իրավիճակում:

-Եթե լինի, ինչպես ես կվարվեմ, ախր, սխալ հարց եք տալիս:

-Լավ, որպես երկրորդ մայրաքաղաքի քաղաքապետ` նորմալ եք համարում, երբ ՀՀԿ-ավագանու անդամները կնոջ նկատմամբ բռնություն են կիրառում:

-Ճիշտն ասած, այսպես ասեմ` այդպիսի միջադեպեր թող չլինեն, ամեն ինչ թող լինի խաղաղ, ճիշտ, եւ ամեն ինչը լինի կանոնակարգված, քանի որ կա հստակ կանոնակարգ: Ցտեսությո՛ւն:

Քնար Մանուկյան




Լրահոս