Երբ է իրականում Հրայր Թովմասյանը դուրս եկել ՀՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության` արդեն նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը դեռևս փետրվարի 16-ին է հրաժարականի դիմում ներկայացրել ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և նրան առաջադրել էին ՍԴ անդամի թեկնածու:

Ինչպես հայտնի է՝ ՍԴ անդամները պետք է լինեն անկուսակցական և Հրայր Թովմասյանը ևս պետք է դուրս գար հարազատ կուսակցությունից: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, թե Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրել է դեռևս փետրվարի 22-ին:

Հիշեցնենք, որ նրա ընտրությունը խորհրդարանում տեղի ունեցավ մարտի 2-ին, սակայն նա որքան հնարավոր է շուտ ցանկացել էր դուրս գալ ՀՀԿ-ից:




Լրահոս