Հայաստանի չորրորդ նախագահի ընտրություններն ընթացան ինտրիգներով: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 101 պատգամավորներից 90-ի կողմ ձայներով ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց նախագահի պաշտոնում: 1 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, իսկ ահա 10 պատգամավոր դեմ էին քվեարկել: Հենց այստեղ էր թնջուկը. նախապես միայն 7 հոգանոց «Ելք» խմբակցությունն էր խոսել դեմ քվեարկելու մասին, բայց արդյունքում ստացվեց, որ կողմ քվեարկելու մասին հայտարարած երեք խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք եւս դեմ են քվեարկել Սարգսյանին: Միայն թե, պարզ չէ, թե որտեղի՞ց էին այդ 3 դեմ ձայները: Այս առթիվ ԱԺ ե՛ւ ՀՀԿ, ե՛ւ ՀՅԴ, ե՛ւ «Ծառուկյան» խմբակցություններում խլրտումներ են սկսվել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ում կան ծպտյալ ելքականներ: Հիմա պարզե՞լ եք` ովքե՞ր են:
-Մենք արդյունքներից գոհ ենք: Հանրապետական կուսակցությունն ունի 58 պատգամավոր, եւ մենք ունենք 90 ձայն: Դա երեւի ամեն ինչ ասում է: Դա նաեւ այն արձագանքն է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը 98 քվեարկողներից վաստակել է 96 ձայն: Եվ, բնականաբար, մենք նման հետաքննություններ չենք կատարում, թե ովքեր են, որովհետեւ մենք ունենք բավական լուրջ ցուցանիշ, որը գոհացնում է: Նույն հաջողությամբ կարող ենք հակադարձել` որպեսզի «Ելք»-ի տունը կռիվ չգցենք, խնդրել էինք, որ մեր պատգամավորները դե՞մ քվեարկեն: Այդ ժամանակ նորի՞ց իրենք են կողմ քվեարկել: Ոչ թե երեքն են եղել, այլ յոթն են եղել: Այսինքն` դա աբսուրդ է, չեմ ուզում դրան անդրադառնալ: Մենք պետք է բարի երթ մաղթենք մեր նորընտիր նախագահին եւ նման հայտարարություններին ավելի լավ է` հումորով վերաբերվենք եւ փիլիսոփայորեն:
-Այսինքն` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը լուրջ չե՞ք վերաբերվում:
-Ես Ձեզ եմ լուրջ վերաբերվում: Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ Դաշնակցության երեք պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքի՞: Ցայտուն ձեւով եղավ մի ընտրություն: Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք: Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորները:
-Այսինքն` կա՞ն մարդիկ ընդդիմության մեջ, ովքեր ի շահ Հանրապետականի են աշխատո՞ւմ:
-Եզրակացությունը թողնում եմ Ձեզ:
-Բայց այլ կուսակցություններից սլաքները գնում են թե՛ Հանրապետականի, թե՛ Դաշնակցության կողմ` 10 դեմ ձայների առումով: Ի՞նչ կարող եք ասել:
-Քվեարկության ժամանակ որպեսզի կասկածներ չլինեն, մենք կանենք բաց քվեարկություն: Գաղտնի քվեարկության իմաստն այն է, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքն արտահայտել: Կարող էր` ոչ թե 90, այլ 80 լիներ, որը մեզ բավարարում է լիովին:
-Բայց չե՞ք բացառում, որ Հանրապետականից կարող էին լինել դեմ քվեարկողները:
-Արդեն պատասխանեցի. մեզ համար հետաքրքիր չէ` որտեղից է: Իսկ ում հետաքրքիր է, թող պեղումներ կատարի:
-Պարո՛ն Բաղդասարյան, նախագահի ընտրության քվեաթերթիկում մի անուն էր: Այս դեպքում հե՞շտ էր կողմնորոշվելը, թե՞ դժվար էր:
-Այլ ուժերի սահմանադրական իրավունքն էր. կարող էին Զ ձայներով այլ թեկնածու էլ առաջադրեին: Մենք ընտրել ենք ճիշտ, արժանավոր թեկնածու: Դրա մասին բարձրաձայնեց նաեւ հանրապետության նախագահը, ՀՀԿ առաջնորդը: Ես զարմանում եմ նույնիսկ, թե ինչպե՞ս կարելի է նման թեկնածուին դեմ քվեարկել:
րություն տալ դեղագործական արտադրանք ներմուծելու՝ լիարժեք բուժսպասարկում իրականացնելու համար: Բացի դրանից, նախագծով կարգավորվում է օտարերկյա պետություն մեկնողների եւ ժամանողների ընտանիքի անդամներից (ամուսին, ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա, որդեգրված երեխա, խորթ երեխա, հոգեզավակ, քույր, եղբայր, տատ, պապ եւ թոռ)՝ դեղերի ներմուծման եւ արտահանման հավաստագիր ունենալու պահանջը հանել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան