
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է կորել. վերջինս սնոուբորդ վարելու ընթացքում դուրս է եկել երթուղուց եւ անհետացել: Չորս-հինգ ժամ տեւած որոնումներից հետո նրան հայտնաբերել են՝ սառած վիճակում:
Բարեբախտաբար, ՌԴ քաղաքացին ողջ է եղել: Նշենք, որ նույն այդ վայրում տարիներ առաջ մոլորվել եւ ցրտահարվելուց մահացել էր «Արմենտել» ընկերության նախկին տնօրեն Արչիլ Մեղրաձեն: