Արման Սահակյանի վարչությունը Էռնեկյանի միջոցներով «ռեմոնտ կանի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարում մտադիր է նորոգել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք այդ տարածքները մտադիր են «ռեմոնտ անել» արգենտինահայ հայտնի գործարար Էռնեկյանի միջոցներով: Նշենք, որ դեռեւս անցած տարի ավատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` Կառավարական 2 մասնաշենքի օտարման հետ կապված գործարքներ:

Այն, ինչպես հայտնի է, գնվել է Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության` այս ամենի արդյունքում տնտեսվել է 50 մլն 369 հազար դրամ: Եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է տնտեսված գումարը ծախսել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման վրա: Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենք 2005 թվականից տեղակայված են Տիգրան Մեծի 4 հասցեում, որտեղ իբր 12 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել:




Լրահոս