Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռեւս հունվարի սկզբից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Սենսացիա չեմ տեսնում այստեղ: Դեռեւս հունվարից կայքում տեղադրված է տեղեկատվությունը, խորհրդականների ցանկում ավելացված է Կարեն Միրզոյանի անունը: Նախարարների խորհրդականների նշանակման մասին առհասարակ չենք հայտնում»,-ասել է նա: