shamshyan.com-ը գրում է, որ արդեն մի քանի ամիս է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում մեծ թափով ընթանում է բարձրահարկ նոր շենքի կառուցման աշխատանքները։ Դավիթաշենցիներն այն կարծիքին են, որ դա կոչվելու է «Դավիթաշենի թևեր», քանի որ Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն ընթանալիս Դավիթաշենի կամրջի աջ և ձախ հատվածներում գտնվող շենքերը կոչվելու են «Դավիթաշենի թևեր»։ Այս օրերին նաև նշված շինարարության հարևանությամբ գտնվող հատվածում էլիտար տան քանդման աշխատանքներ են սկսվել։
Դավիթաշենցիների ասելով՝ էլիտար տունը, որը քանդվում է, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին, ով այդ տունը կառուցել է 90-ական թվականների մութ ու ցուրտ, սակայն Արցախյան հերոսամարտի տարիներին։
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: