
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը սկսել է ուկրաինական «Նավտոգազ» ընկերության հետ գազի մատակարարման և տարանցման մասին պայմանագրերի դադարեցման գործընթաց: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:
ТАСС-ը գրում է, թե «Գազպրոմ»-ը ուրբաթ հայտարարել էր, որ կսկսի պայմանագրերը դադարեցնելու գործընթացը, քանի որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը անարդարացի որոշում է կայացրել: «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերի խոսքերով՝ որոշումը զգալիորեն խախտել է շահերի հավասարակշռությունը այդ պայմանագրերում: