Forbes-ն ամենահարուստ ռեփեր է ճանաչել Ջեյ-Զիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes հանդեսը կազմել է 2018 թվականի հինգ ամենահարուստ հիփ-հոփ կատարողների ցուցակը: Վարկանիշի առաջատարը դարձել է ռեփեր Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր): Վերջին մեկ տարվա ընթացքում երաժիշտն իր կարողությունը 810 մլն դոլարից ավելացրել է մինչեւ 900 մլն դոլար:

Ջեյ Զին առաջ է անցել ռեփեր Շոն Քոմբսից, որն այս տարի զբաղեցրել է երկրորդ տեղը: Երրորդ հորիզոնականում ռեփեր Դոկտոր Դրեն է (Անդրե Յանգ): Նշվում է, որ Ջեյ Զին, Դիդին եւ Դրեն 2018 թվականին դարձել են ոչ միայն մոլորակի ամենահարուստ ռեփերները, այլեւ ամենահարուստ ամերիկացի երաժիշտները բոլոր ժանրերում:




Լրահոս