
Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 50 GP 050 համարանիշի, Mitsubishi մակնիշի 08 OS 808 համարանիշի, թիվ 47 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 0944 Տ համարանիշի և Opel մակնիշի 35 QD 643 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: