Մարտի 4-ին Մոսկվայում ձյան տեղումները կարող են դառնալ վերջին 68 տարիներին այս օրվա համար ամենահզորը, հայտնում է ՌԲԿ-ն:
Օդերեւութաբանները հավաստիացնում են, որ ձյան տեղումը կդադարի մարտի 5-ի առավոտյան, օդի ջերմաստիճանը կիջնի մինչեւ մինուս 23 աստիճան:
«Կիրակի՝ մարտի 4-ին, մայրաքաղաքի շրջանում իրավիճակը կպայմանավորվի բալկանյան ցիկլոնով, որի կենտրոնը կանցնի Մոսկվայից 200 կմ հարավ: Այս մթնոլորտային մրրիկի հետեւանքով մեգապոլիսի վրա կտեղա ամսական նորմայի գրեթե երրորդ մասը»,- ասել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը:
Մոսկվայի օդանավակայններում ձյան տեղումների պատճառով հետաձգված եւ չեղարկված ավիաչվերթների թիվը հասել է 52-ի: