
Այսօր, մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 34 ՍR 478 համարանիշի և «Volkswagen» մակնիշի 34 RZ 722 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ։