
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» պարտվեց 1:2 հաշվով՝ հյուրընկալվելով «Բրայթոնին»:
Խաղի 7-րդ րոպեին Շեյն Դաֆիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լյուիս Դանկը: 26-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Գլեն Մյուրեյը: Առաջին խաղակեսի վերջնամասում «զինագործները» կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: