ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 3-ին՝ Ասոյանի աշխատավայրում՝ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի բակում: Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել էր ինֆարկտից: Նրան տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել, նա մահացել է 65 տարեկան հասակում:
Արա Ասոյանը ծնվել է 1953թ. հուլիսի 20-ին։
1978թ. ավարտել է Երեւանի Պետական բժշկական ինստիտուտը,
1985թ.Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։
1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մակական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ ռեանիմատոլոգ։
1981-1985թթ.՝ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան թիվ 1 բժշկական ինստիտուտում ասպիրանտ,
1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն,
1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն,
1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ,
2007թվականից՝ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համասլարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։
Ավելի քան հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է։