
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այսօր մեծ թվով պաշտոնյաներ, քաղաքացիներ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:
Ներկաների թվում էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը և այլ պաշտոնյաներ: