Beeline-ում մեկնարկում է Xiaomi Redmi 5A սմարթֆոնների վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 5A սմարթֆոնների վաճառքի մեկնարի մասին: Առաջարկի շրջանակում, որը գործում է մինչև 2018 թ. ապրիլի 10-ը, սմարթֆոնի գինը կազմում է 52 800 դրամ, ընդ որում 10 000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվին` «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 Մարզային»
սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկով։ «Ձգտելով Beeline-ի ծառայությունները դարձնել առավել պարզ և հարմար՝ մենք մտածում ենք ոչ միայն սակագների ասին, այլև հասանելի և որակյալ սարքերի, որ կարող ենք առաջարկել հաճախորդներին։ Xiaomi նոր սմարթֆոնը հիանալի համատեղում է բարձր արդյունավետությունը, գրավիչ դիզայնն ու գինը։ Մենք դրան ավելացրել ենք նաև մեր ամենատարածված և արդիական սակագնային պլանը և ուրախ ենք գարնանային տոներին ընդառաջ հանդես գալ ոչ միայն պարզ, այլև շահավետ առաջարկով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս