
Մարտի 2-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։