
Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային:
Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: