
Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր դատախազության ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ: Եվ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը թաղային խուժանին թողած` ընկել են օրենքի փոփոխության հետեւից` ընդամենը կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով դրանք:
Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրենքը փոփոխության ենթարկելով կարող են պատասխանատվության կանչել այս աղմկահարույց դեպքերի կիզակետում կանգնած պաշտոնատար անձանց, դժվար չէ կռահել: Ուստի լրագրողների գլխի տակ փափուկ բարձ դնելուց եւ օրենքը փոփոխության ենթարկելուց առաջ ՀՀ իրավապահները լավ կանեն` կոնկերտ անձանց կանչեն պատասխանատվության, որն էլ լրագրողները կհամարեն գործուն քայլ` ի պաշտպանություն իրենց մասնագիտական գործունեության:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։