«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ներկայացված «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» փոփոխությունների նախագծով նախատեսված է նոր սահմանադրության պայմաններում վարչապետի ձեռքում կենտրոնացնել նաեւ պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ շնորհելու իրավունքը: Ճիշտ է` սահմանադրությամբ այդ կոչումներն ու պարգեւները շնորհելու լիազորությունը նախագահինն է, բայց բացառապես վարչապետի առաջարկությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, որ ամենայն հավանականությամբ զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, որոշող է լինելու նաեւ այս հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ՀՀ ապագա վարչապետի գերկենտրոնացված իշխանություն ունենալու հանգամանքին: Ու եթե վարչապետին պետական կառավարման, անվտանգության ապահովման հետ կապված լիազորություններով օժտելը կարելի է տրամաբանական համարել, առնվազն տարակուսանք է առաջացնում պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու լիազորությունները եւս գործադիրի ղեկավարին շնորհելը: Բայց, դե, սա էլ արվում է` մերձիշխանական մտավորականներին շոյելու եւ հարկ եղած դեպքում ՀՀԿ օգտին օգտագործելու համար»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: