«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հետ անելիք դեռևս շատ կա: «Թե՛ մենք և թե՛ Հայաստանի կառավարությունը դեռևս անելու շատ բան ունենք, որպեսզի մեր հարաբերությունները առևտրային, տնտեսական ոլորտներում առավել խորանան: Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առևտրի և ներդրումների համար»,- ասաց ԱՄՆ դեսպանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: