Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հարցով դիմել է ոստիկանապետին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Փաշինյանի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը «Ելք» դաշինքի հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: «Ելք»-ը հարգանքով ընդունել է այդ հայտարարությունը, սակայն պահանջել է, որ փաստն ապացուցող փաստաթուղթ ներկայացնի:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս