
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 6-ից ՀՀ առողջապահական համակարգն անցում է կատարում էլեկտրոնային առողջապահական համակարգին։ Այսինքն՝ այսօրվանից ՀՀ բոլոր բուժհաստատությունները կանչերից, հիվանդներին սպասարկելուց, բուժելուց հետո պարտադիր պետք է նրանց տվյալները և հիվանդության վերաբերյալ գրանցում իրականացնեն միասնական էլեկտրոնային համակարգում։ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, սակայն, առաջին իսկ օրվանից հարուցել է բուժաշխատողների դժգոհությունները։ Երեկ Շիրակի մարզի բոլոր ատամնաբույժները բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց։ Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարությունից որևէ պատասխանատու գա և իրենց լսի։ Հակառակ դեպքում իրենք հրաժարվելու են այդ համակարգով աշխատել։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: