Ովքեր են նշել Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարտի 2-ի երեկոյան Սերժ եւ Ռիտա Սարգսյանները ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի եւ այս օրերին Հայաստանում գտնվող բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանի ու յուր տիկնոջ հետ ճաշել, շնորհավորել են Արմեն Սարգսյանին` ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Վաչե Մանուկյանն ու Արմեն Սարգսյանն անչափ մտերիմ են, ժամանակին Վաչե Մանուկյանն է նպաստել Արմեն Սարգսյանի՝ Լոնդոնում հաստատմանը։

Նա տարիներ շարունակ հոգում է Քեմբրիջ եւ Հարվարդ մեկնող հայ շնորհալի ուսանողների վարձավճարները։ Վ. Մանուկյանին է, ի շարս այլ ֆոնդերի, պատկանում նաեւ «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը։ Նա նաեւ Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր հովանավորն ու պատվավոր անդամն է։ Հիմա էլ Հայաստան է եկել` նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու, նրա հաջողությունը կիսելու: Ի դեպ, Վ. Մանուկյանը, որ արմատներով Բեյրութից է, Արմեն Սարգսյանի կողքին էր նաեւ վերջինիս Բեյրութ կատարած այցի ժամանակ: Եթե սրան հավելում ենք, որ հայ բարերարի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջրերը երբեք նույն առվով չեն հոսել, ապա երրորդ եւ չորրորդ նախագահների կողքին նրա ներկայությունը բավականին խոսուն է դառնում:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս