«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորված Թաթուլ Շուշանյանի եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող մի քանի դատապարտյալների միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել:
Բանն այն է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվում են դատապարտված նախկին բոլոր ոստիկանները, հարկային, մաքսայինի այլ ուժային կառույցների աշխատակիցները:
Նրանցից մի քանիսը դատապարտվել են Թաթուլ Շուշանյանի «շնորհիվ», եւ ահա մեր աղբյուրի փոխանցմամբ, դատապարտյալներից մի քանիսը փորձել են, այսպես ասած, վրեժ լուծել Շուշանյանից՝ ճնշելով նրան. Նա հոգեբանական վատ վիճակում է եղել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: