
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 7-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Էլարի 1-ին և 2-րդ, Կարմիր բանակի, Երևանյան փողոցների ու կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: