
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը լիզինգային գործունեության զարգացման վերաբերյալ հանձնարարական տվեց: Նա նշեց, թե ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում երկու մասնագիտացված լիզինգային ընկերություններ:
«Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով. օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները, և դրանց առանձնահատկությունները, հստակ չէ նաև կողմերի պարտականությունների հստակ շրջանակը։ Լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում»,- նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: