Բոլոր գնումների մեջ ունենք տնտեսումներ և էֆեկտներ. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական ներկայացրեց ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայման վերաբերյալ: Նա  նշեց, թե ներկայացվել է տեղեկատվություն, որի արդյունքում թերություններ են արձանագրվել:

Կարեն Կարապետյանը Ֆինանսների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրերը։

«Մենք 2017-ին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից, այն բյուջեները, որը պլանավորում ենք, ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ գումարներ։ Վերագրվում է, որ այսքանը ավելացել է, խնայվել է, այդ գումարը վերադարձրեք: Իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ այն, որ պլանավորման ժամանակ շատ ենք պլանավորում ու այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա»,- նշեց վարչապետը:




Լրահոս