
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էէ ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` կապված Նիկոլ Փաշինյանի` ՀՀ Գլխավոր դատախազության ուղղված դիմումին, որով նա պահանջում է հարցաքննել նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նախկին գլխավոր դատախազը մեկնաբանել է հետևյալը. «Իրավական տեսակետից ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազությունը կբավարարի: Քրեական գործով միջնորդություն անելու իրավունք ունեն կոնկրետ սուբյեկտներ` տուժող, տուժողի իրավահաջորդ, մեղադրյալ,մեղադրյալի ներկայացուցիչ, փաստաբան եւ այլն: Ես կարծում եմ, եթե ես լինեի գլխավոր դատախազ, ես մերժելու էի այդ միջնորդությունը, որովհետեւ Փաշինյանն առնվազն իրավունք չունի նման միջնորդությամբ հանդես գալու: Նման միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունեն գործի մասնակիցները, այսինքն` վարույթի մասնակիցները»:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում