Գագիկ Ծառուկյանն ու երեք պարտավորեցնող պայմանները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաև վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ. Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին և հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել:

Գագիկ Ծառուկյանը երախտապարտ է Սերժ Սարգսյանին իր քաղաքական ռեաբիլիտացիայի համար, և կողմ քվեարկությամբ վարձահատույց է լինելու դրա համար: Բացի այդ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ եթե անգամ ինքը որոշի, որ իր ղեկավարած դաշինքը պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կկատարեն այդ որոշումը՝ մանավանդ, որ ի տարբերություն նախագահի ընտրության, որը գաղտնի էր, վարչապետի ընտրությունը անվանական է: Հնարավոր է նաև, որ լինի չորրորդ հիմնավորումը, և «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի, բայց դա այնքան էլ էական չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս