Ինչպես են նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները մսխում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` նախագահականի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014 եւ 2015թթ «Ցեղասպանության 100-րդ տարելից» անվանակարգի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 ծրագիր, իսկ 2016 թվականին էլ «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում է 1 ծրագիր իրականացվել:

Ու տպավորություն է, որ ցեղասպանության թեման որոշ անձանց համար դարձել է բիզնեսի առարկա, եւ նրանք երեք տարի օգտվել են նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհից` այդպես փող աշխատելով: Նշենք, որ այս տարիներին նաեւ «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում» անվանակարգում պարտաճանաչորեն ծրագրեր են իրականացվել: Ծրագրերն էլ, հիշում եք, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եւ նրա ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած փուչիկների փառատոնն էր եւ նման այլ զավեշտալի միջոցառումներ: Իսկապես, խոսուն փաստեր են:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս