
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եզդիական համայնքում կլինեն անձինք, որոնց պատկերացմամբ՝ Սերժ Սարգսյանից բացի, վարչապետ կարող է լինել այլ անձ: «Իհարկե, մեր համայնքում էլ կլինեն անձինք, որոնց պատկերացմամբ՝ Սերժ Սարգսյանից բացի, Հայաստանի վարչապետ կարող է լինել այլ անձ, բայց ձեզ վստահեցնում եմ, որ տարբեր ՀԿ-ների, համայնքի այն հատվածի հետ, որի հետ առիթ եմ ունեցել շփվելու, նրանց տրամադրվածությունները, ցանկությունները նույնպես նա է, ինչի մասին մենք այսօր խոսում ենք (Սերժ Սարգսյանը անփոխարինելի է)»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ռուստամ Մախմուդյանը։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: