«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։ Կոստանյանի քավոր, հոր հետ ջերմ հարաբերություններ ունեցող Դավիթ Հարությունյանը դժգոհել է «վերեւում», թե սա չտեսնված-չլսված վերաբերմունք է իր նկատմամբ, սակայն նրան հասկացրել են, որ նորմալ է։
Ըստ ամենայնի, Դ․ Հարությունյանը կհրաժարվի վեճի առարկա ձեւակերպումից եւ կընդունի Կոստանյանի տարբերակը։ Այն է՝ մարդուն, որի արարքի համար 1 տարուց պակաս ազատազրկում է սահմանված, չի կարելի կալանավորել միայն այն պատճառով, որ քննիչի կանչով չի ներկայացել նախաքննական մարմնին։ Հարությունյանը կողմ է կալանավորմանը, Կոստանյանի մոտեցումն ավելի հումանիստական է եւ կոնվենցիաներին համահունչ։ Ի դեպ, այս վեճը ՀՀԿ-ականները քննարկել են, Կոստանյանը պնդել է, որ ինքն աշխատելու է կոշտ մեթոդներով։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: