
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2017թ. սեպտեմբերին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆայել Խաչատրյանին, ամենայն հավանականությամբ, կվիրահատեն: Բայց դեռ որոշված չէ՝ արդյո՞ք նրան կվիրահատեն պետպատվերի շրջանակում, թե ոչ:
Հիշեցնենք, որ ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության` Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան, որտեղ եւ հայտնաբերվել են, բայց դեռ չեն տեղափոխվել ՀՀ: