
Շուտով ԱԺ-ն կքննարկի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը: Նկատենք, որ օրինագիծը պատրաստ էր ավելի վաղ. այն ներկայացվել է e-draft.am կայքում՝ քննարկման, սակայն դեռ չի ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, թե նախագիծն իրենք ԱԺ կուղարկեն առաջիկայում, սակայն չի հստակեցրել, թե երբ:
Ըստ Հարությունյանի՝ կարեւորը նախագիծը պատրաստ է: Հավելենք, որ ԸՕ նախագծում խստացված են ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման արգելքը, վարչական ռեսուրսի կիրառման հասկացության տակ ներառվող անձանց շրջանակը, նաեւ պատիժները: