
Մոսկվայի կենտրոնում տրանսպորտային պատահար է տեղի ունեցել հայ տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփ կատարող Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը՝ հղում անելով իր աղբյուրին` հավելելով, որ երգչի ավտոմեքենան այրվել է
«Մարորդին ուղեկցող մարդիկ մոտ 10 միլիոն ռուբլի են պահանջել: Փոխանակվեցին հեռախոսահամարներով, հաջորդ օրն էլ Մարտիրոսյաններին (տաքսու տերերին) զանգահարեցին՝ առաջարկելով փոխհատուցել վնասը», – նշել է աղբյուրը:
Եթե հայ տղամարդը ճանաչվի ՃՏՊ-ի մեղավոր, ապա Տիմատին, լինելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տերը, կարող է դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցել այրված ամենագնացի վնասը, որը գնահատվում է 8 միլիոն ռուբլի: