ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունները Հրայր Թովմասյանի ցմահ պաշտոնավարելու իրավունք տվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրաժարական է ներկայացրել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Սա, իհարկե, սպասելի է իրադարձություն էր. մարտի 23-ին լրանալու է նրա 70-ամյակն, ու ավարտվելու էր նրա պաշտոնավարման ժամկետը: Բայց իշխանություններն արագացրին այդ իրադարձությունը. նախորդ շաբաթ ԱԺ-ն Գագիկ Հարությունյանին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, երեկ էլ ԲԴԽ անդրանիկ նիստում նա ընտրվել է նորաստեղծ այդ կառույցի նախագահ: Զարմանալի զուգադիպությամբ` Գ. Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնը թողեց այն ժամանակ, երբ նոր սահմանադրությամբ ՀՀ-ում այլեւս ժողովրդի կողմից նախագահական ընտրություններ չեն անցկացվելու, այսինքն՝ Հարությունյանը, որ եղել է բոլոր կեղծված ընտրութունները ՍԴ որոշմամբ «օրինականացնողը», այլեւս այս հարցում անելիք չի ունենա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սպասվում է, որ ՍԴ նախագահ կարող է ընտրվել ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, որին խորհրդարանն ընտրել է ՍԴ անդամ: Հատկանշական է փաստը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ դարձավ, իսկ հետո ՍԴ նախագահ կընտրվի հին սահմանադրության պայմաններում. Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն ապրիլից: Նոր սահմանադրության համաձայն` ՍԴ անդամ ընտրվում են 12 տարի ժամկետով, իսկ ՍԴ նախագահ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի:

Մինչդեռ հին սահմանադրության համաձայն` ՍԴ անդամն ու ՍԴ նախագահը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Եւ հիմա Գ. Հարությունյանի հրաժարականն արագացնելով` իշխանությունները Հ. Թովմասյանին գրեթե ցմահ պաշտոնավարելու հնարավորություն են ընձեռել. Թովմասյանն այժմ 48 տարեկան է, եւ ստացվում է` առաջիկա 17 տարին կարող է հանգիստ լինել, որ ապագան ապահովված է: Մեկ փաստ էլ. մինչեւ ՍԴ անդամ դառնալը ՀՀԿ-ական եղած Հ. Թովմասյանը ժամանակին անդամակցել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս