ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով Լոռու մարզից ռեյտինգային ընտրակարգով է պատգամավոր ընտրվել, ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած որոշումը, ըստ որի մի շարք դեղեր պետք է ձեռք բերել միայն դեղատոմսով, եւ լավ է, եւ վատ:
«Մենք հանձնաժողովում այդ հարցը քննարկել ենք: Լավ է միայն այն հանգամանքով, որ առողջության հետ պրոբլեմ չի լինի, եթե բժշկի խորհրդով դեղեր ստանան: Վատ է սիստեմը, որ գնան ամեն մի դեղի համար հասնեն պոլիկլինիկա», – նշեց նա:
Պատգամավորը նաեւ նշեց, թե չի կասկածում, որ դեղատոմսերի ձեռքբերման համար նաեւ վճարումներ կլինեն: Նա նշեց, թե պետք է սիստեմին հարմարվենք, եթե դա բնակչության առողջության հետ է կապված: «Կան դեղեր, որոնք դեղատոմսով չի, եւ ճիշտ է, եթե մեր սոցիալական վիճակը լավ լիներ: Միանշանակ կոռուպցիոն ռիսկեր են լինում: Կազդի նաեւ ֆինանսական վիճակի վրա», – հավելեց նա: