«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի եւ ԱԺ ընտրություններում ընտրակեղծարարության՝ մեկից ավելի փորձ կատարած Դավիթ Ալեքսանյանի միջեւ պայքար է սկսվել: Հիշեցնենք` ԱԺ ընտրություններում Ալեքսանյանը ներկայացել էր Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս եւ փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
Այս արարքի համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման էր դատապարտել 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Շիրակի մարզի դատախազը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում` պահանջելով, որ Դավիթ Ալեքսանյանին ազատազրկման դատապարտեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը: Սակայն հիմա էլ ընտրակեղծարարի պաշտպանն է այդ որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: Թե ինչ որոշում կնդունի վճռաբեկը, ցույց կտա ժամանակը: