«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պաշտոնյաների հետ, եւ հետաքրքրվել «Մարտի 8»-յան նվերներից եւ ծախսերից. ով որքան գումար է հատկացնելու մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյան
-Պարոն Մինասյան, Ձեզ համար «Մարտի 8»-ը անխուսափելի ֆինանսական կորուստներից բացի, ի՞նչ օր է:
-Ի՞նչ կապ ունի ֆինանսական կորուստը: Մարտի 8-ը կանանց տոնն է. տղամարդկանց համար ամենահաճելի տոներից մեկն է:
-Սովորաբար ի՞նչ եք նվիրում Ձեր մայրիկին, կնոջը. ոսկա զարդե՞ր, օծանելի՞ք թե վարդեր…:
-Նվեր տալն ընդհանրապես դժվար գործ է: Բայց մարտի 8-ին, հիմնականում` ծաղիկ, որովհետեւ կանանց ծաղիկ պետք է նվիրել:
-Սովորաբար վարդեր են նվիրում, մեկնաբանելով, որ դա սերն է բնության նկատմամբ, իսկ փշեր` հարգանքը: Հետաքրքիր է, Դուք սիրուց թե՞ հարգանքից դրդված եք վարդեր նվիրում:
-Արդեն հնդկական կինո եք սարքում. սեր, վարդեր: Մեր գործը նվեր տալն է, լավը ցանկանալն ու իրենց առողջության մասին մտածելը:
-Լսել եք այն մանրապատումը. երեխան հայրիկին հարցնում է. «ինչո՞ւ է օրացույցում «Մարտի 8»-ը կարմիր գույնով նշված»: Հայրը պատասխանում է. «դա մեր արյան գույնն է»: Ձեզ մոտ էլ է՞ «Մարտի 8»-ն էդպես ընկալվում:
-Արյունը էստեղ ի՞նչ կապ ուներ: Ամեն մարդ իր կարծիքն ունի եւ վարդերի, եւ արյան մասին: Ես ոնց կարող եմ էդ մարդու մոտեցումը վարդի նկատմամբ ասեմ ճիշտ է, թե սխալ է:
-Այսինքն Ձեզ մոտ «Մարտի 8»-ը տոնական օր է, արյան ընկալում չկա:
-Հա, դե նենց չի, որ 4 օր չենք քնում, մինչեւ մարտի 8-ը գա, գիշեր ցերեկ սպորտով պարապում ենք, որ մարտի 8-ին վարդեր նվիրենք: Ընդհամենը հարգանքի նշան է կնոջ հանդեպ` ծաղիկներ նվիրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան