
Կիսաշրջազգեստն ունակ է հրաշքներ գործել: Այն կերպարն ավելի կանացի և էլեգանտ է դարձնում, ինչպես նաև համապատասխանում է բոլոր կանանց. պարզապես անհրաժեշտ է այն ճիշտ ընտրել: Ահա տարածված սխալներ, որոնք կատարում են գրեթե բոլոր կանայք:
Անհամապատասխան կոշիկ
Այն կկորցնի իր ողջ էֆֆեկտը, եթե այն սխալ կոշիկի հետ կրեք
Անհամապատասխան ներքնազգեստ
Պետք է չտպվող ներքնազգեստ ընտրել, եթե նեղ կիսաշրջազգեստ եք կրում: Գունավոր ներքնազգեստը երևում է ամեն դեպքում:
Անորակ կտոր
Շատերը ձևին ավելի են ուշադրություն դարձնում, քան կտորի որակին: Սակայն շատ դեպքերում անորակ կտորից կիսաշրջազգեստը կարող է փչացնել կերպարը:
Սխալ ընտրված
Եթե մանեկենի վրա կիսաշրջազգեստը հիանալի տեսք ունի, դա դեռ չի նշանակում, թե այն կհամապատասխանի բոլորին: Պետք է հաշվի առնել ձեր կազմվածքի յուրահատկությունները:
Սխալ վայր
Մի մոռացեք, թե ուր և ինչի համար եք գնում: Գրասենյակում պետք չէ շատ կարճ կիսաշրջազգեստ հագնել: