
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Գարեգին Մելքոնյանը նոր պաշտոն է ստացել: Սերժ Սարգսյանի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»: