
Վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա կատարած այցի ծախսային մասն այդպես էլ պահում են կողպեքի տակ: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին:
Եվ այժմ ի՞նչ է ստացվում. պաշտոնյաները կարող են նվերներ գնել մտերիմների համար, հյուրերին թանկարժեք խմիչքներ հյուրասիրել, գործուղումների ժամանակ անխնա ծախսել, իսկ հետո դա ներկայացվում է որպես պետական գաղտնիք: Սրանով կոծկվում են այն չարաշահումները, որ կատարվում են օրը ցերեկով` քաղաքացիների վճարած հարկերի հաշվին:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։