Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». միայն պաշտոնական տվյալներով` գնաճը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 3.1 տոկոս: Փետրվարին, հունվարի համեմատ, մսամթերքն է թանկացել` 1 տոկոսի չափով: Երեկվա դրությամբ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում խոզի մսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 2400-2500 դրամով, խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը` 3300 դրամով:
Կարճ ասած` Հայաստանում կյանքը օրեցօր թանկանում է, եւ իշխանությունները գնաճը զսպելու ուղղությամբ քայլեր անելու փոխարեն, ընդհակառակը, անգործությամբ խրախուսում են այն:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։