«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնական տվյալներով` հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ: Միայն սննդամթերքի շուկայում գնաճը կազմել է 4 տոկոս, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի շուկայում՝ 3.9 տոկոս եւ այսպես շարունակ: Ու սա այն դեպքում, երբ այս տարի պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ կենսաթոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ էլ անգամ աշխատավարձի բարձրացում: Արդյունքում` Հայաստանում կյանքը գնալով ավելի ու ավելի է դժվարանում: Սակայն գործող իշխանությունները որոշել են դիտորդի կեցվածք ընդունել` չփորձելով միջամտել իրավիճակին: Համաձայնեք, սիրուն չէ: Ի դեպ, որպեսզի օբյեկտիվ գտնվենք, նշենք՝ այս տարի ԱՎԾ-ն նաեւ որոշակի գնանկում է արձանագրել կոմունալ վճարումների ոլորտում, բայց 0.1 տոկոսի չափով: Ծիծաղելի է հնչում, բայց փաստ է»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: