Հրազդան գետից մահացած դուրս բերված երիտասարդի քույրը պնդում է` նրան սպանել են. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը, պնդում է, որ եղբայրը ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Վարկածներ հարազատները չունեն, սակայն հերքում են «աղջկա համար ինքնասպանության գնալու շրջանառվող վարկածը»։ Վերջերս գրել էինք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում և դեպքին նախորդած օրը կոնֆլիկտ էր ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ ու այլևս աշխատանքի չէր գնացել: Դրանից հետո գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վարդան Մնացականյանը արդեն տևական ժամանակ է՝ չի աշխատում կոնցեռնի որևէ կազմակերպությունում»։

Քույրը, հերքում է այս հայտարարությունը. «Ոնց չէր աշխատում։ Վարդանը երկար տարիներ է՝ այդտեղ է աշխատում։ Ինքը մաքրության գծով պատասխանատուն էր, տնտեսվար էր։ Մտեք «Ռոսիա» ու ցանկացածին հարցրեք, թե ով էր Վարդանը։ Ոչ թե ախրանային, այլ ցանկացած աշխատողի հարցրեք, թե Վարդանը ում հանդեպ ինչպես է եղել։ Ես կարծում եմ, որ գրանցման հետ կապված գուցե ինչ-որ խնդիր է եղել, դրա համար են ասում, որ չի աշխատել իրենց մոտ (նկատի ունի, որ գրանցված աշխատող չի եղել, դրա համար էլ հերքում են Վարդանի՝ «Ռոսիա» տոնավաճառում աշխատելու փաստը)»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս